կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ. նրան բողոքի հայտագիր է հանձնվել

ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ. նրան բողոքի հայտագիր է հանձնվել

2023թ. հոկտեմբերի 23-ին «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:
 
Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:
 

Նշենք, որ նախօրեին ռուսական պետական հեռուստաալիքով ցուցադրվել է հաղորդում, որի ժամանակ ամենախիստ քննադատության է ենթարկվել Հայաստանի իշխանությունը, հնչեն են անգամ վիրավորանքներ:

 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: