կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ-ում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է

ՀՀ-ում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արտգործնախարարությունում է․ «Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպես է դեսպանը մտնում արտգործնախարարության շենք։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հաստատել են։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք դեսպանը կանչվել է արտգործնախարարություն Լաչինի միջանցքում տեղի ունեցող վերջին իրադարձություններով պայմանավորված, թե նախօրոք պլանավորված այց է, Կոպիրկինը չի պատասխանել։

Արտաքին քաղաքական գերատեսչությունը խոստացել է հանդիպման մասին ավելի ուշ տեղեկություն հաղորդել։

  • Կիսվել: