երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՀՀ-ում հավատարմագրված շուրջ 20 դիվանագետ հանդիպում է ԼՂ-ի քաղաքացիների հետ

ՀՀ-ում հավատարմագրված շուրջ 20 դիվանագետ հանդիպում է ԼՂ-ի քաղաքացիների հետ

Այս պահին մեր երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների շուրջ 20 ներկայացուցիչ Գորիսում հանդիպում է ԼՂ-ի քաղաքացիների հետ, որոնք լիակատար շրջափակման հետևանքով չեն կարողանում վերադառնալ իրենց տուն: Հանդիպման հիմնական հատվածը դռնփակ է։ Գրում է 1lurer.am-ը։

«Ավելի քան վստահ եմ, որ հետևում եք Ադրբեջանի ղեկավարների վերջին հայտարարություններին, որոնք շատ դժվար կլինի կառուցողական համարել: Եվ, ըստ էության, այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, և այն գործողությունները, որոնք տեսնում ենք նրանց կողմից, ցույց են տալիս, որ կա հստակ միտում ԼՂ-ում ապրող ժողովրդի համար ստեղծել կյանքի հետ անհամատեղելի պայմաններ, ինչն էլ իր հերթին կբերի ԼՂ-ում էթնիկ զտումների: Կարծում եմ՝ սա 21-րդ դարում քաղաքակիրթ հանրության համար որևէ կերպ ընդունելի լինել չի կարող:

Եվ հույս ունեմ՝ այն ամենը, ինչ դուք տեսաք այստեղ այսօր, հստակորեն կփոխանցեք ձեր մայրաքաղաքներին, և մենք հույս ունենք, որ բոլոր մայրաքաղաքները հանդես կգան համապատասխան հայտարարություններով և գործողություններով, ինչը թույլ կտա օր առաջ, ժամ առաջ ապաշրջափակել և բացել Լաչինի միջանցքը»,- հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: