կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները վաղը կայցելեն Երասխ. Միրզոյան

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները վաղը կայցելեն Երասխ. Միրզոյան

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները  հունիսի 15-ին կայցելեն Արարատի մարզի Երասխ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ուշագրավ է, որ այսօր Երասխի այդ հատված է մեկնել Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը։ Վաղը մեր հրավերով այնտեղ ներկա կգտնվեն նաև ՀՀ-ում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ՛՛:

Նախարարը նաև ասաց, որ այս հարցը հայկական կողմը պահում է միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում։

  • Կիսվել: