ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ դեսպան Թրեյսին այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում դեսպանը շեշտել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է խթանել ընդհանուր արժեքների ու շահերի վրա հիմնված ամուր երկկողմ կապերը Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև և մասնակից լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծմանն աջակցելուն։