երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՀՀ պետբյուջեի միջոցներով կհիմնանորոգվեն Վանաձորի մի շարք փողոցներ

ՀՀ պետբյուջեի միջոցներով կհիմնանորոգվեն Վանաձորի մի շարք փողոցներ

ՀՀ պետական բյուջեի միջոցներով կհիմնանորոգվեն Վանաձորի մի շարք փողոցներ։ Այս մասին  հայտնում է  «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը:

Արդեն իսկ հայտարարված է հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Նախատեսված է նորոգվել Վանաձորի Կ. Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Մոսկովյան փողոցները, Վանաձորի Խորենացի փողոցը (երկու երթևեկելի գոտիներ /0.4կմ+0.4կմ/)։

Կհիմնանորոգվի նաև Նարեկացի փողոց-Կոմիտաս վարդապետ հրապարակի էստակադան։

  • Կիսվել: