հինգշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2022
ՀՀ նախագահն ընդունել է Արցախի պետնախարարին

ՀՀ նախագահն ընդունել է Արցախի պետնախարարին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին:

Արտակ Բեգլարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունն ու պետական ծրագրերը հետպատերազմյան վերականգնման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի հումանիտար տարբեր խնդիրներ և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հունիսի 25-ին կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգային թեմաներին:

 

  • Կիսվել: