կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
ՀՀ–ն նոր դեսպաններ կունենա 3 երկրում. Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել

ՀՀ–ն նոր դեսպաններ կունենա 3 երկրում. Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի դեսպաններ է նշանակել երեք երկրում։ Հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի կայքում։
 
Ըստ փաստաթղթերի` Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը համատեղության կարգով նշանակվել է նաև Լիխտենշտեյնում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
 
Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանը համատեղության կարգով նշանակվել է Հյուսիսային Մակեդոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Իսկ Հովհաննես Իգիթյանը, որը ՀՀ դեսպանն է Լիտվայում, համատեղության կարգով առաքելություն կիրականացնի նաև Լատվիայում։

  • Կիսվել: