ՀՀ-ն մերժել է Արցախ-Ադրբեջան ձևաչափով առանձին բանակցությունների տարբերակը. Ալեն Սիմոնյան
Քննարկվել է Արցախ-Ադրբեջան ձևաչափով առանձին բանակցությունների տարբերակը, սակայն Հայաստանն այդ տարբերակը մերժել է: Այս մասին Արցախի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան:
Նա ընդգծեց, որ Հայաստանը պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցություններում:
՛՛Քննարկվել է, եղել է մի տարբերակ, որտեղ Արցախը միայնակ մնա, Հայաստանը դրան չի համաձայնվել: Քննարկվում են տարբեր տարբերակներ, տարբեր գործընկերներ ինչ-որ առաջարկներ են անում: Հայաստանը դրան չի համաձայնվել: Հետագայում թե ինչ կլինի, բանակցությունները ցույց կտան՛՛,- ասաց Սիմոնյանը: