երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՀՀ-ն կարևորում է Իրանի հետ բարեկամությունը և բարձր գնահատում երկկողմ հարաբերությունները. Սինանյան

ՀՀ-ն կարևորում է Իրանի հետ բարեկամությունը և բարձր գնահատում երկկողմ հարաբերությունները. Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այդ մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

 
 

Ողջունելով հյուրերին՝ Զարեհ Սինանյանը դեսպանին ներկայացրել է գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը:

«Հայ-իրանական պատմական կապերը, մշակութային աղերսները, բազմաթիվ ոլորտներում համագործակցության օրինակները փաստում են ամուր հարաբերությունների մասին: Հայաստանը կարեւորում է Իրանի հետ բարեկամությունը եւ բարձր գնահատում երկկողմ հարաբերությունները»,- նշել է գլխավոր հանձնակատարը:

Երկուստեք ընդգծվել են հայ-իրանական հազարամյա կապերի նշանակությունը, հայկական սփյուռքի դերը երկկողմ հարաբերություններում, փոխհամագործակցության նոր հնարավորությունների կարեւորությունը: Զրույց է ծավալվել Հայաստան-սփյուռք հարաբերությունների ձեւաչափի եւ սփյուռքի ներգրավվածության հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային ու անվտանգային նշանակության տարբեր խնդիրների:

  • Կիսվել: