չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ՀՀ-ն հաշվարկ չունի, թե ինչքան վնաս է կրել հակաիրանական և հակառուսական պատժամիջոցներից

ՀՀ-ն հաշվարկ չունի, թե ինչքան վնաս է կրել հակաիրանական և հակառուսական պատժամիջոցներից

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է, որ Հայաստանը որևէ հաշվարկ չունի, թե որքան է  տնտեսությունը վնաս կրել հակաիրանական և հակառուսական պատժամիջոցների արդյունքում:

«Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանը որևէ հաշվարկ չունի, թե որքան է մեր տնտեսությունը վնաս կրել հակաիրանական և հակառուսական պատժամիջոցների արդյունքում:

Այս հաշվարկը պետք է արվի և բոլոր պատեհ առիթներով ներկայացվի ամերիկացի գործընկերներին՝ ոչ թե ինչ-որ պահանջով, այլ զուտ, որպես հավելյալ փաստարկ այն հանգամանքի, որ մեր լոբբիստները Վաշինգտոնում 200 մլն դոլար են պահանջում Հայաստանի և Արցախի աջակցության համար:

Այսպես է պետք Վաշինգտոնում համակարգել աշխատանքը, որ լոբբին և դիվանագիտությունը կարողանան աշխատել «փոխանցումներով» և «գոլ» խփել՝ առանց խախտելու ընդունող երկրի գրված և չգրված կանոնները:

Շատ լավ օրինակներ կան լոբբիի և դեսպանության համագործակցության 1990-ականների փորձից, երբ, չնայած ներհայաստանյան լրջագույն հակասություններին, Վաշինգտոնում համագործակցել կարողանում էին»,- ասվում է Սարգսյանի գրառման մեջ։

  • Կիսվել: