կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ-ն և ժողովուրդը արժանի չեն պարտված առաջնորդ ունենալու․ Վանեցյան

ՀՀ-ն և ժողովուրդը արժանի չեն պարտված առաջնորդ ունենալու․ Վանեցյան

Մենք ունենք պարտված երկիր, խայտառակ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած ղեկավար, որը պետք է հասկանա և թողնի իր պաշտոնը, որովհետև ՀՀ-ն և ժողովուրդը արժանի չեն պարտված առաջնորդ ունենալու: Այս մասին այսօր եռոբլուրում հայտարարեց "Հայրենիք" կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։ 

«Վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդանց սգո երթի բերելն ուղղակի ամոթ է։ Ինչ վերաբերում է նրան, թե ում հետևից է շատ մարդ քայլում, ուղղակի ամոթալի է նման համեմատություն անելը։ Կա խորը քաղաքական ճգնաժամ, որը պետք է լուծում ստանա։ Մենք ունենք պարտված երկիր, խայտառակ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած ղեկավար, որը բոլոր օրենենքերով՝ բարոյական ու մարդկային, պետք է ինքնակամ հասկանա և թողնի իր պաշտոնը, որովհետև ՀՀ-ն ու հայ ժողովուրդը արժանի չէ պարտված առաջնորդ ունենալ»,-ասաց նա։

Հիշեցնենք՝ Հայաստանում և Արցախում հայտարարված է եռօրյա սուգ։ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին այսօր հարգանքի տուրք են մատուցել Ամենայն հայոց հայրապետը, նախագահ Արմեն Սարգսյանը։

  • Կիսվել: