չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպարտային միջոցների համար փակ են

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպարտային միջոցների համար փակ են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 9։00-ի
դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի
տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մարտունիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպարտային միջոցների համար փակ են։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: