երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ կառավարությունը Փարիզում դեսպանության համար ավելի քան 23 մլն եվրոյով շենք կգնի

ՀՀ կառավարությունը Փարիզում դեսպանության համար ավելի քան 23 մլն եվրոյով շենք կգնի

ՀՀ կառավարությունը 23 մլն եվրոյով ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք կգնի Փարիզում։ Նագագիծը ներառված է ՀՀ կառավարության` փետրվարի 15–ի նիստի օրակարգում։
 
«Փարիզ քաղաքում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին կհատկացնի 2 մլն 300 համար եվրոյին համարժեք դրամ: Սա նախատեսված գումարի կանխավճարն է՝ ընդհանուր գումարի 10 %–ը։ Գնման վերջնական պայմանագիրը ստորագրելուց 8 օր առաջ պետք է փոխանցվի շենքի ձեռքբերման գումարի մնացած մասը»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ:
 
Առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16–րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թվականից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։
 
«Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23 քսաներեք միլիոն եվրոյի դիմաց, մինչդեռ հեղինակավոր գնահատող կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ շինության իրական արժեքը զգալիորեն գերազանցում է այդ գումարը»,– նշում են կառավարությունից:
Շենքի գնման ամբողջական գործընթացը՝ վաճառքի մտադրության համաձայնագիրը ստորագրելու պահից մինչև իրավունքների պետական գրանցման պահը, կտևի շուրջ 3-4 ամիս։
 
Ի դեպ, գործարքի իրականացման համար անհրաժեշտ է նաև կատարել պետական վճարումներ՝ շենքի արժեքի շուրջ 7.5%-ի չափով, որից 6.4%-ը հանրային նշանակության շենքի նկատմամբ իրավունքների գրանցման պետական տուրքի չափն է, իսկ 1.1%-ը՝ նոտարական ծառայությունների վճարը։
 
Այս որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Կիսվել: