կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ իշխանությունը պատրաստ է աշխատել սեփականատերերի մասին տեղեկության բացահայտման ուղղությամբ. Բադասյան

ՀՀ իշխանությունը պատրաստ է աշխատել սեփականատերերի մասին տեղեկության բացահայտման ուղղությամբ. Բադասյան

Հայաստանի իշխանությունն այսօր, ավելի քան երբևէ հավատարիմ է «Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) գործողությունների ծրագրով նախատեսված պարտավորություններին և պատրաստ է  աշխատանքներ իրականացնել իրական սեփականատերերի մասին տեղեկության բացահայտման ուղղությամբ: Այս մասին «Իրական սեփականատերերի թափանցիկություն» թեմայով աշխատաժողովին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Բադասյանը նշել է, որ պատրաստակամ է սերտ համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանի բարեփոխումների ճանապարհային քարտեզը միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով:

Աշխատաժողովի ընթացքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և «Օփեն Օուներշիփ» ընկերության գործադիր տնօրեն Թոմ Թոունսենդը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր՝ «Օփեն Օուներշիփ»-ի կողմից իրական սեփականատերերի թափանցիկության ապահովմանը տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով:

  • Կիսվել: