կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ իշխանություններից որեւէ դիմում չենք ստացել «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին հանելու մասին․ Զախարովա

ՀՀ իշխանություններից որեւէ դիմում չենք ստացել «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին հանելու մասին․ Զախարովա

Մենք սա դիտարկում ենք որպես պաշտոնական Երեւանի ոչ բարեկամական պահվածքի հերթական օրինակ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ «ճիշտ կլիներ, որ ռուս սահմանապահները հեռանային «Զվարթնոց» օդանավակայանից»։

«Իհարկե, պարզ չէ, թե ինչ աստիճանի է Հայաստանի խորհրդարանի խոսնակը պատասխանատու իր բարձրացրած թեմատիկայի համար։ Մենք Հայաստանի իշխանություններից որեւէ դիմում այս հաշվով չենք ստացել։ Հասկանում ենք, որ «Զվարթնոցի» հետ կապված պատմությունը բխում է ավելի վաղ տեղի ունեցած ինսինուացիաներից ռուսաստանցի Դմիտրի Սեդրկովի հետ կապված. կարող եմ հավաստիացնել, որ ոչ մի հակաիրավական արարք ռուսաստանցի ներկայացուցիչների կողմից այս համատեքստում չի կատարվել։ Մենք միշտ հարգում ենք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությունը»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: