հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ի համար ԵՄ առաքելությունը ևս մեկ կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին․ Արարատ Միրզոյան

ՀՀ-ի համար ԵՄ առաքելությունը ևս մեկ կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին․ Արարատ Միրզոյան

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ զանազան մեկնաբանությունները տեղին չեն, առաքելության մանդատը հստակ է, խորհրդարանում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Նախ, առաքելությունը քաղաքացիական է, երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության համար այս առաքելությունը ևս մեկ կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին։

ԵՄ առաքելությունը հայկական կողմի համար միայն ու միայն մի գործիք է, որը պետք է հավելյալ նպաստ բերի, հավելյալ կերպով ամրապնդի խաղաղության գործընթացը, տարածաշրջանում կայունությունը, ինչպես նաև օբյեկտիվ իրականության գնահատումը և փոխանցումը ԵՄ գործընկերներին»,- ասաց Միրզոյանը։

  • Կիսվել: