ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
ՀՀ ֆինանսների նախարարը և Իտալիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները

ՀՀ ֆինանսների նախարարը և Իտալիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:
 
Նախարարը ողջունել է դեսպանին և ներկայացրել Հայաստանի ընթացիկ տնտեսական իրավիճակը՝ ընդգծելով հայ-իտալական ներդրումային միջավայրի բարելավման և առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման կարևորությունը:
 
Ալեսսանդրո Ֆերրանտին անդրադարձել է տնտեսական համագործակցության ոլորտում վերջին շրջանում արձանագրված դրական զարգացումներին՝ մասնավորապես նշելով դեսպանության կազմում Իտալիայի արտաքին առևտրի գրասենյակի ստեղծման նախաձեռնությունը, որն ուղղված է երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացմանը: Դեսպանը բարձր է գնահատել օտարերկրյա ներդրումների համար նպաստավոր միջավայր ձևավորելու ուղղությամբ Հայաստանի կողմից ներդրվող ջանքերը:
 
Կողմերը, քննարկելով համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները, պայմանավորվել են շարունակել երկխոսությունն օրակարգային հարցերի շուրջ:

  • Կիսվել: