հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ երրորդ հանրապետությունը պարտավոր է դառնալ Առաջին Հանրապետության իրավահաջորդը՝ 1920-ի սահմաններով. «Ազգային-ժողովրդավարական բևեռ»

ՀՀ երրորդ հանրապետությունը պարտավոր է դառնալ Առաջին Հանրապետության իրավահաջորդը՝ 1920-ի սահմաններով. «Ազգային-ժողովրդավարական բևեռ»

Ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա է՝ ահա թե ինչ է խոստանում ՛՛Ազգային-ժողովրդավարական բևեռը՛՛: Կուսակցությունը հավաստիացնում է, որ որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա չեն կազմելու:

Քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունը դեպի արևմուտք է տեսնում՝ Միացյալ նահանգներ, Ֆրանսիա: Միևնույն ժամանակ հայտարարում են, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը պարտավոր է դառնալ Առաջին Հանրապետության իրավահաջորդը՝ 1920-ի սահմաններով:

՛՛Ազգային-ժողովրդավարական բևեռի՛՛ ցուցակի 1-ին համար Վահե Գասպարյանի խոսքով՝ Առաջին Հանրապետության տարածքային ամբողջականության մեջ են տեսնում նաև Արցախի հարցի լուծումը: ՛՛Եկել է ժամանակը, որ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԱՄՆ-ին՝ ստանալու ԱՄՆ ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակը, որը թույլ կտա իրական երաշխիքներ ստանալ ոչ միայն պաշտպանության ոլորտում, այլև ռազմարդյունաբերության, տեխնոլոգիաների կիրառման՛՛,-նշում է նա:

  • Կիսվել: