ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ դեսպան Կարապետյանը և Ուկրաինայի ՆԳ նախարարի տեղակալը մտքեր են փոխանակել երկու երկրներում տեղի ունեցող զարգացումների շուրջ

ՀՀ դեսպան Կարապետյանը և Ուկրաինայի ՆԳ նախարարի տեղակալը մտքեր են փոխանակել երկու երկրներում տեղի ունեցող զարգացումների շուրջ

Այսօր տեղի ունեցավ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Մերի Հակոբյանի հետ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Մերի Հակոբյանը ներկայացրեց Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում առաջացած մարտահրավերները: Նշվեց, որ հրատապ խնդիրներից է՝ տարածքների ականազերծումը:

Նախարարի տեղակալն ընդգծեց Ուկրաինայի ՆԳՆ պատրաստակամությունը` խորացնելու հայ գործընկերների հետ արդեն իսկ ձևավորված լավ հարաբերությունները, մասնավորապես՝ կիսվելու ոստիկանության բարեփոխման գործում Ուկրաինայի ձեռք բերած մեծ փորձով:

 

  • Կիսվել: