ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ժողովրդին։
«Սրտանց շնորհավորում ենք Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Եգիպտոսին մաղթում ենք բարգավաճում և շարունակական զարգացում՝ փոխադարձ շահերի բոլոր հնարավոր ուղղություններով ակնկալելով հայ-եգիպտական համագործակցության ամրապնդում»,-ասված է ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան էջում: