չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հանդիպել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հանդիպել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչների հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Ղազախստան կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչների հետ։ 

Բադալյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների մամուլի ծառայությունների միջև փոխգործակցության, զանգվածային լրատվամիջոցների ու փորձագիտական շրջանակների միջև անմիջական կապի խթանման և լրագրողների փոխայցերի կազմակերպման հնարավորությունների շուրջ:

  • Կիսվել: