ՀՀ ԱԳ փոխնախարարը Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարին է ներկայացրել ընտրական բարեփոխումները
Հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ ՀՀ Կառավարության կողմից վերջին տարիների ընթացքում ընտրական համակարգում իրականացված բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարական կայունության ապահովմանը և ընտրական գործընթացների բարելավմանը։
ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացնելու արդար, ազատ և թափանցիկ` միջազգային չափանիշներին համապատասխան։
ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև հիբրիդային սպառնալիքներին, այդ թվում` ապատեղեկատվության տարածմանը, որոնք մարտահրավերներ են ստեղծում ընտրական գործընթացների ամբողջականության ապահովման և ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման համար:



