չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
«Շուտով գնալու եմ Ռուսաստան». Փաշինյանը՝ քաղաքացուն

«Շուտով գնալու եմ Ռուսաստան». Փաշինյանը՝ քաղաքացուն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան։

«Շուտով գնալու եմ Ռուսաստան։ Մենք կապերը պահում ենք»,- ասաց Փաշինյանը՝ Երևանում քաղաքացիների հետ շփման ընթացքում՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի դիտարկմանը Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ։  

Նա նաև ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է։

Ավելի վաղ՝ մարտի 23-ին, տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։

Զրուցակիցները քննարկել էին երկկողմ օրակարգի հարցեր և պայմանավորվել էին առաջիկայում քննարկումները շարունակել նաև հանդիպման ձևաչափով։

 

  • Կիսվել: