ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար

Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վստահ ելույթները Իտալիայի նորընծա չեմպիոնի և գավաթակրի կազմում: 

Միլանյան ակումբի պաշտոնական աղբյուրները հրապարակել են մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող խաղացողների անվանացանկը, որում պատվավոր տեղ է զբաղեցրել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը:

Անցած ամսվա հանդիպումներում գրանցած արդյունքների հիման վրա՝ 37-ամյա հայ կիսապաշտպանի հետ մեկտեղ այս մրցանակի համար կպայքարեն նաև թիմի առաջատարներից արգենտինացի գոլահար Լաուտարո Մարտինեսը, ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թուրամն ու խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը:

Հատկանշական է, որ Մխիթարյանի բարձրակարգ խաղը աննկատ չի մնացել ակումբի ղեկավարության կողմից: Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, «ներաձուրիները» գոհ են հայ ֆուտբոլիստի ֆիզիկական մարզավիճակից և պատրաստվում են ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել նրա հետ գործող աշխատանքային պայմանագիրը:

  • Կիսվել: