ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Հեռացող Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան կգումարի

Հեռացող Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան կգումարի

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Օրակարգում ընդգրկված է 43 հարց։


Նշենք, որ այս գումարման Ազգային ժողովն արդեն ավարտել է իր աշխատանքը, վերջին նիստում հանդիսավոր, հիմնի հնչյունների ներքո փակվել է նստաշրջանը։ Սակայն, ինչպես պարզվում է, կիսատ մնացած հարցեր կան, որոնց համար արտահերթ նստաշրջան է գումարվում։

Նոր ազգային ժողովի առաջին նիստը նշանակված է օգոստոսի 2–ին։

  • Կիսվել: