ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հայտնի են Երևանի ավագանու մանդատներից վաղաժամկետ զրկված անդամներին փոխարինողները

Հայտնի են Երևանի ավագանու մանդատներից վաղաժամկետ զրկված անդամներին փոխարինողները

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար է ընտրվել Արամ Թորոսյանը։

Այս մասին Երևանի ավագանու հոկտեմբերի 15-ի նիստում տեղեկացրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հավելեց, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 11-ի արձանագրության համաձայն՝ «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատներն էլ տրվել են կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներ Լուսինե Բադալյանին և Դիանա Ալեքյանին։ 

Իր դիմումի համաձայն՝ Դիանա Ալեքյանը դուրս է եկել«Հանրային ձայն» խմբակցության կազմից՝ պահպանելով ավագանու անդամի իր լիազորությունները։

«Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատն էլ տրվել է ընտրացուցակի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Իսոյանին, ով դիմում է ներկայացրել ավագանու անդամի  իր լիազորությունները դադարեցնելու մասին։ 

Համաձայն ԿԸՀ-ի արձանագրության՝ լիազորությունները դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է կուսակցության ընտրացուցակի հաջորդ թեկնածու Մուշեղ Հակոբյանին։ 

 

  • Կիսվել: