հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Հայտնի են Արցախի և Հայաստանի Անվտանգության խորհուրդների նիստի օրն ու օրակարգը․ աղբյուր

Հայտնի են Արցախի և Հայաստանի Անվտանգության խորհուրդների նիստի օրն ու օրակարգը․ աղբյուր

Հայտնի են Արցախի և Հայաստանի Անվտանգության խորհուրդների Ստեփանակերտում կայանալիք համատեղ նիստի օրն ու օրակարգը։ Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին արցախյան իր աղբյուրները, նիստը կկայանա փետրվարի 22:

Ըստ աղբյուրի երևանյան պաշտոնյաները արդեն այսօրվանից սկսել են ժամանել Արցախ։ Աղբյուրը հայտնեց, որ պարզ է նաև նիստի օրակարգը։

Հայոց երկու պետությունների Անվտանգության խորհուրդների անդամները կքննարկեն արցախյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները, մասնավորապես վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մյունհենյան հանդիպման արդյունքները։ Քննարկման առանցքում կլինի նաև բանակում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև դրանից բխող կադրային հարցերը։ Աղբյուրը հավանական համարեց նաև, որ ինչ որ կոնտեքստում կշոշափվեն նաև Արցախում կայանալիք ընտրութունները և դրանից բխող զարգացումները։

Մեր զրուցակիցը չբացառեց, որ կկայանա նաև Փաշինյան- Բակո Սահակյան երկկողմ հանդիպում, թեպետ այս պահի դրությամբ արարողակարգում միայն երկու երկրների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստն է։

  • Կիսվել: