Հայտնի է՝ ի՛նչ են քննարկել Նարիշկինն ու ՀՀ ԱԱԾ տնօրենը
Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարշիկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Հայաստան այցելության ընթացքում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Նա տեղեկացրել է, որ վերջինս հետ քննարկել է ՀՀ և ՌԴ հետախուզական մարմինների տղյալների փոխանակման հետ կապված հարցեր։
«Այսօր ես բարեբախտություն ունեցա հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև իմ հայաստանյան գործընկեր, ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի հետ։ Պետք է ասեմ, որ հանդիպումների ժամանակ բարձր գնահատական է տրվել մեր երկու երկրների ռազմավարական գործընկերությանը։ Ընդգծել ենք նաև մեր երկու ժողովուրդների ընդհանուր ճակատագիրը։
Մեր համագործակցության մի հատվածը հատուկ ծառայությունների գործունեությունն է։ Իմ գործընկերների հետ քննարկել ենք հետախուզական տվյալների փոխանակման հետ կապված հարցեր, որոնք միտված են կանխարգելել արտաքին վտանգները, որոնք ծառացած են մեր երկու երկրների առջև՛՛,- ասել է Նարիշկինը։
Այս խորհրդատվությունները, ըստ նրա, շարունակվելու են։ Կողմերն առաջիկա տարիների համատեղ աշխատանքային ծրագիր են կազմում։ Նարիշկինն ընդգծե է, որ երկու երկրների փոխգործակցության մակարդակը վստահելի է և օգուտ է բերում թե՛ Երևանին, թե՛ Մոսկվային։


