կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայրենիքի կեսը կորցրել ենք, ու այս իշխանությունը դրա համար պետք է պատժվի. Թագուհի Թովմաասյան

Հայրենիքի կեսը կորցրել ենք, ու այս իշխանությունը դրա համար պետք է պատժվի. Թագուհի Թովմաասյան

Իշխանական շատ գործընկերներ օրումեջ հայտարարում են Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների, տնտեսական ազատ հարաբերությունների և լավ հարևանություն անելու իրենց ցանկությունների մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ, ցավոք, այդ ցանկությունները միակողմանի են, և, դատելով Սյունիքի հետ կապված գործընթացներից, Ադրբեջանի ագրեսիան չի պակասում:

՛՛Ցավոք, մենք ունենք երկու տարբեր իրականություններ, ու կուզեի իշխանական պատգամավորները իրականությանը նայեն ուղիղ աչքերով և իրականությունից բխող որոշումներ կայացնեն՛՛,-ասաց պատգամավորը:

՛՛Մենք մեր հայրենիքի կեսը կորցրել ենք, ու այս իշխանությունը դրա համար պետք է պատժվի, այսինքն դու եկել ես իշխանության և ձախողել ես. այդ ձախողումը, որևէ կերպ պե՞տք է դրսևորվի, սրանից ավելի ի՞նչ պետք է լինի, որ իշխանությունը գնա, սրանից ավել վատ բան ի՞նչ կարող էին անել: Այն, ինչ արել են այս իշխանությունները մեր երկրի հետ, ես չեմ պատկերացնում, որ դրանից ավելի վատ բան անել հնարավոր էր:

Հիմա կասեն՝ պատերազմում պարտվել ենք, բայց պարտվել ենք, պատերազմում ապաշնորհ կառավարման արդյունքում, դրա մասին բազմիցս խոսվեց, և՛ պաշտպանության նախկին նախարարը, և՛ գլխավոր շտաբի պետը բազմաթիվ սխալներ մատնանշվեցին: Ասել՝ ժողովուրդը մեզ վստահում է, ոչ, դուք վաղուց գտնվում եք երազանքների գրկում, ձեզ ժողովուրդն առաջվա պես չի վստահում, որովհետև դուք մեր հայրենիքի կեսը տվել եք Ադրբեջանին՛՛,-հավելեց նա:

  • Կիսվել: