երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իմ կոչը չի վատացնի Թուրքիայի հետ հարաբերությունները. Էստոնիայի ԱԳ նախարար

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իմ կոչը չի վատացնի Թուրքիայի հետ հարաբերությունները. Էստոնիայի ԱԳ նախարար

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը չի վատացնի Էստոնիայի եւ Թուրքիայի հարաբերությունները: Նա հավելել է, որ իր խոսքերի մեջ նորություն չկա, քանի որ նախագահ Առնոլդ Ռյույտելը դա արդեն ասել է 2004 թվականին, տեղեկացնում է rus.err.ee-ն: 

՛՛Այդ դիրքորոշումը չի վատթարացնի մեր հարաբերությունները դաշնակից Թուրքիայի հետ։ Մենք անընդհատ շփվում ենք միմյանց հետ և ունենք սեփական դիրքորոշման իրավունք։ Որպես ԱԳ նախարար՝ ես արտահայտել եմ այն դիրքորոշումը, որը մեզ մոտ ձևավորվել է։ Որոնք են լինելու օրենսդիր մարմնի հետագա քայլերը, դա խորհրդարանի իրավասության ներքո է։ Որպես կանոն, ցեղասպանության ճանաչումը խորհրդարանի համար զուտ ընթացակարգային հարցն է։ Թող քննարկումները շարունակվեն, դա հրատապ հարց չէ՛՛,-ասել է Ցահքնան:

Նշենք, որ ավելի վաղ Հայոց ցեղասպանության հարցը քննարկվել էր Երևանում Ցահքնայի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: