երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Հայոց բանակի արժեքի գիտակցումը․ «Հայաստանի Հանրապետություն»

Հայոց բանակի արժեքի գիտակցումը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայկական բանակը հավասար ճակատամարտ տվեց թշնամական կոալիցիայի ժամանակակից ռազմական մեքենային եւ նահանջեց միայն այն ժամանակ, երբ իսրայելաթուրքական ԱԹՍ-ներով եւ լորաների գերճշգրիտ հրթիռներով էական հարված հասցվեց մեր զինուժին: Ու պատերազմի այս համայնապատկերում կարո՞ղ է գտնվել մեկը, որ կարողանա պնդել, թե, նահանջից բացի, հայկական բանակը պարտվել է:

Միայն «օդը փակելու» դեպքում էլ հայ զինվորը կշարունակեր պատերազմը՝ նույնիսկ ավտոմատներով ու հրանոթներով: Մռավում, Մարտակերտի, Մարտունու դիրքերում, Շուշիում մինչեւ հրադադարի հաստատվելը մնացած հայ ռազմիկը հաղթել է, նա իր խնդիրը կատարել է, չի տվել Մարտակերտը, Աղդամը, Մարտունին: Զինվորը չի տվել նույնիսկ Շուշին՝ հրադադարի հաստատումից հետո էլ մնալով այնտեղ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: