երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայկական կողմից ի հայտ է եկել «Լավրովի պլանը», որը հանգում է «մադրիդյան սկզբունքներին». Մամեդյարովը՝ ԼՂ կարգավորման շուրջ

Հայկական կողմից ի հայտ է եկել «Լավրովի պլանը», որը հանգում է «մադրիդյան սկզբունքներին». Մամեդյարովը՝ ԼՂ կարգավորման շուրջ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել CBC հեռուստաընկերությանը, որտեղ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

«Բանակցությունների միջոցով խաղաղության հասնելը շատ բարդ գործընթաց է: Հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է ռազմավարական համբերություն: Մենք միշտ խոսում ենք խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին: Հայկական կողմի գործողությունների և հայտարարությունների 99% -ը հիմնված է հույզերի վրա»,-նշել է մամեդյարովը:

Նա նաև հավելել է. «Հայկական կողմից տարբեր փաստաթղթեր են ի հայտ եկել, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» է: «Լավրովի պլանը» քննարկումների արդյունք է, շուրջ երկու տարի առաջ՝ Մոսկվայում: Բայց այն, ամեն դեպքում, կանգ է առնում «մադրիդյան սկզբունքների» վրա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2019 թվականի մարտի 9-ի հայտարարությունում հենց սահմանված է միջնորդների տեսլականը՝ բանակցություններում առաջընթաց ապահովելու համար: Էությունը շատ պարզ է` փուլային: Առաջին փուլում զորքերի դուրսբերում, Ադրբեջանի բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: