շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայկական գեներալիտետը իրեն չափազանց զուսպ է պահում Գլխավոր շտաբի շուրջ առկա պատմությունում․ Քոչարյան

Հայկական գեներալիտետը իրեն չափազանց զուսպ է պահում Գլխավոր շտաբի շուրջ առկա պատմությունում․ Քոչարյան

Հայկական գեներալիտետը իրեն չափազանց զուսպ է պահում Գլխավոր շտաբի շուրջ առկա պատմությունում: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցների համար կազմակերպված մամուլի ասուլիսում, գրում է «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությունը:

Քոչարյանը ենթադրում  է, որ գեներալները չեն ցանկանում, որ իրենց անգամ աննշան գործողությունը ընկալվի որպես ռազմական հեղաշրջման փորձ:

Քոչարյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ չպետք է վախենալ «ռազմական հեղաշրջում» արտահայտությունից: Պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ ռազմական հեղաշրջումը հնարավորություն է տվել պահպանել պետականությունը և ապահովել տնտեսության զարգացումը: Որպես օրինակ նա մատնանշել է 1960-ականներին Հարավային Կորեան, Եգիպտոսը` արդեն ներկա ժամանակաշրջանում:

Միևնույն ժամանակ, նախկին նախագահը ընդգծել է, որ չի ցանկանա, որ իր խոսքերը ընկալվեն որպես որևէ մեկին ուղղորդելու փորձ: Սա զուտ վերլուծական մտածողություն է:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: