երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հայի հետին խելքը ո՞րն է՝  էս խելքին լինեինք  10-15 տարի առաջ. Միրզոյան

Հայի հետին խելքը ո՞րն է՝ էս խելքին լինեինք 10-15 տարի առաջ. Միրզոյան

«Հիմա ես ավելի շատ զուգահեռ կանցկացնեի մեր և իրենց, քան ձեր և իրենց միջև, դուք մեզ մեղադրում եք բաների մեջ, որ նույն ձև կարելի է մեղադրել այդ մարդկանց:  Շատ լավ կլիներ, որ բոլորս այնքան խելացի լինեինք, որ այդ ամեն ինչը տեսնեինք տասը տարի առաջ՝  առանց ներքաղաքական կոնյուկտուրայի եմ ասում՝ որպես հանրույթ»,- ԱԺ-ում ի պատասխան «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանի դիտարկումների ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ 1915-ի ցեղասպանությունից ընդամենը 5 տարի անց ՀՅԴ ղեկավարներն արդեն հասկանում էին, որ անհրաժեշտ է հարաբերությունները բարելավել Թուրքիայի հետ:  

«Հայի հետին խելքը ո՞րն է՝  էս խելքին լինեինք  10-15 տարի առաջ, եթե Ձեր սիրտը կհովացնի 7 տարի առաջ: Էն խելքին, որ ձեր առաջնորդները  այդ ամեն ինչի միջով անցել են, ասել են՝ էս է ճիշտը ազգ:  Մենք էլ էդ էլ անցանք, էլի սարքեցինք ինչ-որ տաբուներ մեր համար, էլի սկսեցինք հայրենասիրական ճոռոմ-ճրթճրթան կենացներ ասել, էլի սկսեցինք ցերեկները ասել տարածաշրջանի ամենամարտունակ բանակ, իրիկունը բանակի սալյարկեն ուտել, սա է եղել:  Մենք էլ  ենք  ոչ լավ օրից հանգել ինչ-որ ճշմարտությունների»,- ասաց նա: 

  • Կիսվել: