ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանը ոչ մի տեղ չի գնա, hայերը հիմար մարդիկ չեն. Լուկաշենկո

Հայաստանը ոչ մի տեղ չի գնա, hայերը հիմար մարդիկ չեն. Լուկաշենկո

Եթե ​​Հայաստանն ուզում է տնտեսապես մեռնել, ուրեմն կարող ենք կորցնել այն։ Բայց ես չեմ կարծում, որ հայերը հիմար մարդիկ են։ Նրանք խելացի մարդիկ են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է Беларусь сегодня պորտալը։

«Ես վստահ եմ, որ Հայաստանը ոչ մի տեղ չի գնա։ Ի՞նչ է, նա չտեսա՞վ, թե ինչպես էին մարդիկ ընկնում Աֆղանստանում՝ շասսիից կառչած: Հիշու՞մ եք, երբ ամերիկացիները հեռանում էին: Հենց այսպես էլ կօգտագործեն Հայաստանը ու հեռանան։ Այդպես կլինի, սա նրանց (ամերիկացիների- խմբ.) քաղաքականությունն է։ Իսկ հայերը խելացի մարդիկ են, հասկանում են, որ հենց այդպես էլ լինելու է։ Ո՞վ կօգնի նրանց այնտեղ»,- հավելեց նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: