«Հայելու առաջ» հաղորդման փակման համար Գագիկ Ծառուկյանին չեն միջնորդել. Իվետա Տոնոյան
Խնդրում եմ այս հարցին քաղաքական ենթատեքստ չհաղորդել, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ խոսելով Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման փակմանը, որը հեռարձակվում էր Կենտրոն ՀԸ եթերում:
Դիտարկմանը, թե հրապարակումներ կան առ այն, որ Ծառուկյանին միջնորդել են հաղորդման փակման մասով՝ Տոնոյանն ասաց.
«Կենտրոն ՀԸ-ն «Մուլտիգրուպ» կոնցեռնի կազմում է գտնվում և քաղաքական առնչությունը բացառապես այն հանագամանքով է բացատրվում, որ Գագիկ Ծառուկյանը կոնցեռնի հիմնադիրն է: Հեռուստաընկերությունը կուսակցական պատկանելություն չունի: Ինչ վերաբերում է հնարավոր ճնշումների մասին հրապարակումներին, խնդրում եմ, որ այս հարցը այդ հարթության մեջ չտեղավորվի»:
Տոնոյանը նաև հավելեց, որ հաղորդման փակումը կարող է կապված լինել եթերային ցանցի փոփոխման հետ: