հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը միջnւկшյին անվտանգության միջազգային ջանքերին

Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը միջnւկшյին անվտանգության միջազգային ջանքերին

Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 11-րդ վերանայման համաժողովի ընդհանուր քննարկմանը Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ վճռական հանձնառությունը պայմանագրին և ընդգծեց զինաթափման ջանքերը առաջ մղելու և միջուկային հակամարտության ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ շոշափելի քայլերի անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունից:
 
Պատվիրակությունը նաև ընդգծել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կարևոր դերը միջուկային անվտանգությանը վերաբերող հարցերում միջազգային համագործակցությունը խթանելու գործում։

  • Կիսվել: