հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Հայաստանը շուտով կստանա լրացուցիչ 18 միլիոն եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Հայաստանը շուտով կստանա լրացուցիչ 18 միլիոն եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Երբ Հայաստանը մերձենում է Եվրոպական միությանը, նաև Հարավային Կովկասն է ավելի մերձենում։ Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, Հայաստանին կխարսխեն աշխարհի ամենից ռազմավարական կարևոր խաչմերուկների առանցքում և մենք, ձեզ հետ, պատրաստ ենք այս տեսլականներն իրականություն դարձնել, Երևանում՝ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին այս մասին ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Ահա թե ինչու ես հայտարարեցի նոր 200 միլիոն եվրոյի գլոբալ դարպասներ փաթեթը՝ փոխկապակցվածության միջոցով խաղաղություն հաստատելուն նվիրված։ Մեր ֆինանսական գործընկերների հետ պատրաստ ենք ստորագրել ընդհուպ 2 մլրդ եվրոյի ռազմավարական տրանսպորտային կապուղիների, էներգետիկ կապուղիների և թվանշային պրոեկտների համար՝ ամբողջ Հարավային Կովկասով մեկ։ Հայաստանում այն կարող է սատարել ընթացքում գտնվող և նախապատրաստվող ծրագրերին, ներառյալ՝ սահմանային անցակետերը և ճանապարհային ենթակառուցվածքը»,-ասաց Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նա ասաց, թե գիտի՝ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, որը սահմանակցում է տնտեսական բռնությանը: Այս պայմաններում Եվրոպական միությունը քայլեր է ձեռնարկում աջակցելու համար։

«Համարյա՝ տնտեսական բռնության սահմանամերձ։ Բայց վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն առաջ է գալիս, քայլ է անում։ Հայաստանը շուտով կստանա լրացուցիչ 18 միլիոն եվրո, որն ուղղված է առևտրի ամրապնդմանն ու բազմազանեցմանը: Այս գումարը կարող է օգտագործվել, օրինակ, արտահանման խթանման գործակալություն ստեղծելու համար, որպեսզի հայկական բիզնեսների արտահանման հզորությունները մեծանան։ Այս 18 միլիոն եվրոն հունիսի սկզբին քննարկված ընդհանուր 52 միլիոն եվրո օժանդակության փաթեթի վերջնական մասն է»,-ասաց  Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

  • Կիսվել: