Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի
Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար։ Այս մասին Օրդուբադում ընթացող «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով 3-րդ համագումար-փառատոնի ժամանակ հայտարարել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» խորհրդի նախագահ Ազիզ Ալեքբերլին։
Նա նշել է, որ Նախիջևանը «նույնպես ականատես է եղել արևմտյան ադրբեջանցիների կրած ողբերգություններին», և այս համատեքստում նման միջոցառումների անցկացումն այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի։
Ալեքբերլին հայտարարել է, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձը հայրենի հողեր համապատասխանում է մարդու հիմնարար իրավունքներին և միջազգային իրավունքին»։
Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ «Հայաստանը պետք է ընդունի այս իրողությունը և պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ, արժանապատիվ ու խաղաղ վերադարձի համար»։



