երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որ էսկալացիայի առիթ ու պատճառ չլինի. Սիմոնյան

Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որ էսկալացիայի առիթ ու պատճառ չլինի. Սիմոնյան

Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որ էսկալացիայի առիթ ու պատճառ չլինի, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ու իր հանձն առած պարտավորություններին, համաձայնագրերին շատ ուժեղ հետևում է»,- նշեց նա։

Սիմոնյանի խոսքով՝ էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ չկա ու պետք է չլինի։

«Մենք պետք է միշտ ելնենք ամենաբացասական կանխավարկածից, որ յուրաքանչյուր պահի կարող է յուրաքանչյուր բան տեղի ունենա, պետք է որևէ բան չբացառենք, վստահ չլինենք, որ ամեն ինչ այսպես է լինելու, այնպես է լինելու»,- նշեց նա։

Սիմոնյանն ասաց, թե իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ կարող է շատ հետաքրքիր զարգացումներ լինեն մոտ օրերս։

«Սա գործընթաց է, որը չի դադարում, կարող է վարչապետը, պայմանական, գա, նոր հայտարարություն ունի»,- ասաց ԱԺ նախագահը։

  • Կիսվել: