չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանին վերադարձնել 8 գյուղեր». Ադրբեջանի ԱԳՆ

«Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանին վերադարձնել 8 գյուղեր». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանից հերթական անգամ տարածքային պահանջ է ներկայացվել Հայաստանին։ Այդ երկրի ԱԳ նախարարությունն արձագանքել է հայկական կողմի հայտարարությանը՝ հայկական տարածքներն ադրբեջանական օկուպացիայի տակ պահվելու մասին։

Մասնավորապես՝ Ադրբեջանի ԱԳՆ-ից ասել են. «Անկլավներ և էքսկլավներ հանդիսացող գյուղերի վերաբերյալ Հայաստանի վարչապետի հայտարարությունը, թե Ադրբեջանը օկուպացված է պահում 31 գյուղեր, քաղաքական մանիպուլյացիայի մաս է։

Ցանկանում ենք հիշեցնել Հայաստանի վարչապետին, ով իր նախորդ հայտարարություններում ասում էր, որ այդպիսի գյուղերը 32-ն են՝ այն մասին, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանին վերադարձնել 8 գյուղեր»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է նաև սահմանային միջադեպին՝ նշելով. «Նախ, պետք է նշել, որ ագրեսիա անվանել մեր զինծառայողի վիրավորմանն ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած միջոցները, նշանակում է կեղծել փաստերը»

Ըստ նրանց՝ սահմանին տեղի ունեցածը խաթարել է «գրեթե 5 ամիս տիրող կայունությունը»․

  • Կիսվել: