Հայաստանը որևէ երկրի հետ բանակցություն չի վարում որևէ ռազմաբազա տեղադրելու, ռազմական որևէ ալյանսի միանալու վերաբերյալ. Սիմոնյան
Հայաստանը որևէ երկրի հետ բանակցություն չի վարում և չի քննարկում որեւէ ռազմաբազա տեղադրելու, ռազմական որեւէ ալյանսի միանալու վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարաարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե ՛՛Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնար դարձնել համատեղ աշխատանքի վերադարձը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի մյուս երկրների հետ միասնական պաշտպանական տարածքի ստեղծման ուղղությամբ՛՛։
Այս առնչությամբ Սիմոնյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Նախ, թող դադարեն մեզ սպառնալ, հերիք եղավ մեզ սպառնան:
Երկրորդը՝ հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին խոսել, երբ ՀԱՊԿ-ի մասին խոսում են, դրանից առաջ թող գան ասեն, թե ՀԱՊԿ-ի սահմանը որտեղո՞վ է անցնում, ի՞նչ պարտավորություններ ունեն թե որպես ՀԱՊԿ գործընկեր, թե որպես ՀՀ-ՌԴ պայմանագրի կողմ։
Հայաստանը որեւէ երկրի հետ բանակցություն չի վարում, չի քննարկում որեւէ ռազմաբազա տեղադրելու, ռազմական որեւէ ալյանսի միանալու վերաբերյալ՛՛: