Հայաստանը կատարում է իր պարտավորությունները ԵԱՏՄ շրջանակում. ՌԴ փոխարտգործնախարար
Հայաստանը շարունակում է մեծ հետաքրքրություն ցուցաբերել ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցում: Երեւանն ունի իր պարտավորությունները Միության շրջանակում. նա կատարում է դրանք։ Այս մասին «Միջազգային կյանք» հանդեսին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
Նա, մասնավորապես, շել է. «Կատարելով բոլոր պարտավորությունները և հարգելով իր շահերը՝ Հայաստանը շատ մեծ օգուտներ է քաղում, ինչը ցույց են տալիս ոչ միայն արտադրության բարձր տեմպերը, այլև արտաքին առևտրաշրջանառությունն ու աշխատանքային ներգաղթյալների դրամական փոխանցումների ցատկերը։
Իսկապես, քայլ առ քայլ աճ կա, աճը ոչ թե տոկոսներով է, այլ՝ մի քանի անգամ։ Բայց, մյուս կողմից, մենք, իհարկե, տեսնում ենք, որ Երևանին հրապուրում են, որ մտնի Եվրամիության ուղեծիր, և չգիտենք, թե ինչ պայմաններով են համեմված ասոցացված անդամակցությունը կամ Եվրամիության հետ փոխգործակցության այլ ձևերը։
Մենք չենք միջամտում Երևանի ներքին գործերին՝ ինչպես է համագործակցում ԵՄ-ի իր գործընկերների հետ: Բայց, ցավոք, գիտենք, որ սովորաբար ԵՄ գործընկերները հակված են պարտադրելու իրենց պայմանները և բաժանելու այլ ասոցիացիաներից կամ խմբավորումներից այն երկրները, որոնց այս ասոցացված անդամակցության շրջանակում ԵՄ-ն ձգտում է իր ուղեծրում ընդգրկել»։