երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը հույս ունի, որ սեպտեմբերին Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի շուրջ նոր հանդիպումներ կլինեն․ Մարուքյան

Հայաստանը հույս ունի, որ սեպտեմբերին Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի շուրջ նոր հանդիպումներ կլինեն․ Մարուքյան

Հայաստանը հույս ունի, որ սեպտեմբերին Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի շուրջ նոր հանդիպումներ կլինեն․ այս մասին Factor.am-ին հայտնեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Պաշտոնյան, սակայն, չհստակեցրեց այս պահին կան ձեռք բերված պայմանավորվածություններ, թե ոչ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ վերջին բանակցություններն անցկացվել են հուլիսի 25-ին Մոսկվայում։

Պաշտոնական Երևանը, սակայն, շարունակում է պնդել, թե Բաքվի քայլերը խաթարում են բանակցային գործընթացը։ Այդուհանդերձ, կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ արեց ձեռնպահ մնալ «խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»:

  • Կիսվել: