հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հայաստանը և Նիդերլանդները ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

Հայաստանը և Նիդերլանդները ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

Այսօր Հայաստանը և Նիդերլանդների Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։

«Այդ փաստաթութն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության խորացում, ներառյալ՝ պայքար հիբրիդային վտանգների սպառնալիքների դեմ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և իրավունքի գերակայության խթանում»,-պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, թե շարունանական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։

  • Կիսվել: