կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Հայաստանը երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքն Ուկրաինայի դեսպանության հայտարարությանը

Հայաստանը երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքն Ուկրաինայի դեսպանության հայտարարությանը

Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` արձագանքելով Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարությանը:

«Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված»,-ասել է Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ  Ուկրաինայի դեսպանությունը նոյեմբերի 12-ի հայտարարությամբ կոչ էր արել Հայաստանի քաղաքացիներին՝ պահպանել «ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը» և հիշեցրել, թե այդ կարգը խախտելու համար նախատեսված է ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: