Հայաստանը դեռ շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ կազմակերպության արձագանքը Փաշինյանի ելույթին
Հայաստանը դեռ շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին նման արձագանք է տրվել կազմակերպությունից։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն սառեցրել է իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, որի հաջորդ քայլը կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը, թե դա երբ կլինի, ըստ Փաշինյանի, կորոշեն ՀՀ իշխանությունները։