հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայաստանը չի կարող միաժամանակ դառնալ Եվրոպական միության անդամ և պահպանել մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը. Գալուզին

Հայաստանը չի կարող միաժամանակ դառնալ Եվրոպական միության անդամ և պահպանել մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը. Գալուզին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ դառնալ Եվրոպական միության անդամ և պահպանել մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։

«Իհարկե, Մոսկվայում չեն կարող ընդունել այն գիծը, որը վարում է հայկական ղեկավարությունը... պահպանել անդամակցությունն Եվրասիական տնտեսական միությունում այնքան ժամանակ, քանի դեռ, այսպես ասած, չի անցել անդամակցության Եվրոպական միությանը։ Նման մոտեցումները մեզ համար բացարձակապես անընդունելի են», — ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։

Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՏՄ-ի հետագա զարգացման փաստաթղթերը՝ մինչև 2030 թ. և մինչև 2045 թ.։

«Այնտեղ հստակ գրված է՝ Հայաստանը, ինչպես միության մյուս անդամները, «պարտավորվում է թույլ չտալ գործողություններ, որոնք վտանգի տակ կդնեն Եվրասիական տնտեսական ինտեգրացիան»։ «Միաժամանակ երկու միություններում գտնվելը անհնար է ըստ սահմանման։ Ինչպես ասում են՝ Հայաստանին չի հաջողվի միաժամանակ պարել երկու հարսանիքում», — ասել է նա։

  • Կիսվել: