չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հայաստանը բարձր է գնահատում Շվեդիայի հետ հարաբերությունները. ՀՀ նախագահ

Հայաստանը բարձր է գնահատում Շվեդիայի հետ հարաբերությունները. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին Ազգային տոնի կապակցությամբ։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը բարձր է գնահատում Շվեդիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունները և հանձնառու է առավել ընդլայնելու ու խորացնելու արդյունավետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»:

  • Կիսվել: